ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները
15.04.2024 | 09:32

Սկիզբը՝ այստեղ

Նոամ Չոմսկու տեսության համաձայն՝ մարդկանց վերահսկելու 5-րդ մեթոդը նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ծրագրերի աստիճանական իրականացումն է:

Եվ այսպես.

Փոփոխություններ մտցնելու համար, որոնք ընդունելի չեն լինի մարդկանց, և կստեղծեն պայմաններ վերջիններիս վերահսկելու համար, պետք է աննկատ և աստիճանաբար իրականացնել։ Օրենքների խստացում, հարկերի բարձրացում, որը կբերի գործազրկության աճի, մարդկանց եկամուտների նվազման, կստեղծի ցածր կենսամակարդակ: Հարուստներն էլ ավելի կհարստանան: Սրանք այն տհաճ նորամուծություններն են, որոնք կարելի է ներդնել այս մեթոդով։ Եթե նման իրադարձությունները մեկ օրում տեղի ունենային, դա կհանգեցներ բազմաթիվ բողոքի ակցիաների կամ նույնիսկ հեղափոխության։ Իսկ աստիճանական իրականացումը միայն դժգոհություն ու բամբասանք է առաջացնում, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես ոչ մի արձագանք։

Շարունակելի

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 10548

Մեկնաբանություններ